Ընդհանուր անզգայացման միջոցով որովայնի վիրահատությունից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի առաջի գիշերը հիվանդանոցում հանգիստ է անցել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Ավելի ուշ ավելի մանրամասն տեղեկություններ կտարածվեն 86-ամյա Պապի վիճակի մասին, ով մի քանի օր կանցկացնի Ագոստինո Գեմելիի հիվանդանոցում։