Միջազգային

Արևմուտքը պատրաստ չէ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել

Արևմուտքը պատրաստ չէ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դեռ պատրաստ չեն Ուկրաինային տրամադրել Կիևի պահանջած անվտանգության երաշխիքները․ այս մասին հինգշաբթի հայտնել է «Politico» թերթի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին։

Նրանց կարծիքով՝ արևմտյան առաջնորդները դեռևս կոնսենսուսի չեն եկել երաշխիքների հնարավոր տրամադրման, ինչպես նաև այդ քայլի հետևանքների և երաշխիքների՝ առաջարկվող ձևաչափի շուրջ։ Հրատարակությունը նշում է, որ Արևմուտքը չի ցանկանում Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնկրետ ժամկետ տալ, սակայն «չի ցանկանում նաև հիասթափեցնել ուկրաինացիներին»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական