Միջազգային

Տաջիկստանի ԱԳՆ-ն հերքել է ԵԱՏՄ-ին մոտ ապագայում միանալու հնարավորությունը

Տաջիկստանի ԱԳՆ-ն հերքել է ԵԱՏՄ-ին մոտ ապագայում միանալու հնարավորությունը

Տաջիկստանի ԱԳՆ մամուլի դեպարտամենտի ղեկավար Շոխին Սամադին ասել է, որ ներկայումս իշխանությունները չեն դիտարկում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության հնարավորությունը։

Սամադին այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, ով հույս էր հայտնել, որ Տաջիկստանը «շուտով կզգա ԵԱՏՄ-ին անդամակցելու առավելությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական