Միջազգային

ԱՄՆ-ում կստուգեն Արքայազն Հարրիի վիզայի օրականությունը

ԱՄՆ-ում կստուգեն Արքայազն Հարրիի վիզայի օրականությունը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում պետք է որոշում կայացնի Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի որդու՝ արքայազն Հարիի համար ամերիկյան վիզա ստանալու մանրամասների վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը։

«Heritage Foundation» վերլուծական կենտրոնը պահանջում է հետաքննել՝ արդյոք արքայազն Հարին օրինական կերպով է ԱՄՆ-ում մնալու թույլտվություն ստացել՝ հաշվի առնելով, որ նա խոստովանել է իր հուշերում, որ թմրանյութ է օգտագործել, ինչը կարող է հիմք հանդիսանալ փաստաթղթեր տրամադրելուց հրաժարվելու համար։ Դաշնային դատավորը մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ որոշելու, թե նախարարությունն ինչպես է դա անելու:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական