ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը չորեքշաբթի վաղ առավոտյան հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին և բաց, անկեղծ զրույցի ընթացքում քննարկել երկկողմ հարցերի լայն շրջանակ:
Բլինքենը խարխլված հարաբերությունների պատճառով խորացող տարաձայնությունները հարթելու համար երեքշաբթի ուշ երեկոյան ժամանել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու Իրանի քաղաքականությունից մինչև տարածաշրջանային անվտանգության հարցեր, նավթի գներ և մարդու իրավունքներ: