Մայիսին Ռուսաստանը 300 «Shahed» ԱԹՍ է արձակել Ուկրաինայի վրա․ գրում է բրիտանական հետախուզությունն իր ամփոփագրում․
«Հնարավոր է՝ Ռուսաստանը այդքան շատ «Շահեդ» է արձակում, որպեսզի ստիպի Ուկրաինային՝ սպառել հակաօդային պաշտպանության նոր հրթիռների արժեքավոր պաշարները։ Այնուամենայնիվ, դժվար թե Ռուսաստանը հաջողի, քանի որ Ուկրաինան խոցել է անօդաչու սարքերի առնվազն 90%-ը՝ օգտագործելով հին ՀՕՊ հրթիռներ և էլեկտրոնային ալիքներ»։