Արքայազն Հարին կլինի բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով ցուցմունք կտա դատարանում վերջին 130 տարվա ընթացքում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Financial Times»-ը։
Լսումները տեղի կունենան «Daily Mirror»-ի դեմ գործընթացի շրջանակներում: Արքայազնը պնդում է, որ ինքը դարձել է թերթի անօրինական տեղեկատվական գրոհի զոհը և մեղադրում է վերջինիս իր «դեպրեսիայի և պարանոյայի ծանր նոպաների» համար։ Արքայազնը նաև պնդում է, որ իր կյանքի մասին 1996-2010 թվականներին հրապարակված շուրջ 140 հոդված պարունակում են անօրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկություններ։