Միջազգային

Ադրբեջանի ՄԻՊ-ը կալանավայրում տեսակցել է ձերբակալված հայ զինծառայողներին

Ադրբեջանի ՄԻՊ-ը կալանավայրում տեսակցել է ձերբակալված հայ զինծառայողներին

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կալանավայրում տեսակցել է Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ ՄԻՊ-ի հետ զրույցում հայ զինծառայողները նշել են, որ կալանքի պայմանների և բուժման վերաբերյալ բողոքներ չունեն։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր:

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ հայ 2 զինծառայողները` Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը, ձերբակալվել էին և ներգրավվել իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական