Միջազգային

Վենեսուելայի նախագահ Մադուրոն ժամանել է Սաուդյան Արաբիա

Վենեսուելայի նախագահ Մադուրոն ժամանել է Սաուդյան Արաբիա

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ «Մենք շարունակում ենք մեր միջազգային օրակարգը Սաուդյան Արաբիայում»,- ասել է Մադուրոն։ Նախատեսվում է, որ նա կհանդիպի գահաժառանգ-արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդի և թագավոր Սալման բեն Աբդուլազիզ ալ Սաուդի հետ։

Մադուրոն Սաուդյան Արաբիա է մեկնել Անկարայից, որտեղ մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական