Միջազգային

«ՕՊԵԿ+»-ի երկրները կրճատել են նավթի հանույթը

«ՕՊԵԿ+»-ի երկրները կրճատել են նավթի հանույթը

«ՕՊԵԿ+»-ի (որը ներառում է ՕՊԵԿ-ի նավթ արտահանող կազմակերպության 13 երկիր և 10 գործընկեր երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը) երկրները պայմանավորվել են նվազեցնել նավթի արդյունահանման մակարդակը 2024թ. համար, հայտնում է «dpa»-ն։ Երկրները պայմանավորվել են 2024թ. արդյունահանել օրական 40,46 մլն բարել, ինչը 1,393 մլն բարելով պակաս է նախորդ պայմանագրերով գրանցված ցուցանիշից։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հուլիսին կկրճատի նավթի արդյունահանումը օրական 1 մլն բարելով, հայտնում է թագավորության «SPA» պետական ​​գործակալությունը։ «Ռուսաստանը նույնպես մինչև 2024 թվականի դեկտեմբերի վերջը կերկարաձգի նավթի արդյունահանումը օրական 500 հազար բարելով»,- հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական