Միջազգային

Լեհաստանում կես միլիոն մարդ հակակառավարական ցույցի է մասնակցել

Լեհաստանում կես միլիոն մարդ հակակառավարական ցույցի է մասնակցել

Այսօր Լեհանստնում ամենամարդաշատ բողոքի ցույցն է տեղի ունեցել 1989թ. ի վեր:

Շուրջ կես միլիոն մարդ ցույցի է դուրս եկել իշխող աջակողմյան «Օրենք և արդարություն» կուսակցության (PiS) իշխանության դեմ։

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ կյանքի թանկության, կեղծիքների ու ստի, ինչպես նաև հանուն ժողովրդավարության, ազատ ընտրությունների և Եվրամիության։

Մարդիկ դուրս են եկել փողոց  նախկին վարչապետ, ցենտրիստական ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկի կոչից հետո:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական