Միջազգային

Հայիթիի հեղեղումների և սողանքների հետևանքով 15 մարդ զոհվել, ևս 8-ն անհետ կորել է

Հայիթիի հեղեղումների և սողանքների հետևանքով 15 մարդ զոհվել, ևս 8-ն անհետ կորել է

Նախնական տվյալներով՝ 15 մարդ զոհվել, ևս 8-ն անհետ կորել է Հայիթիում Արլեն արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած հեղեղումների և սողանքների հետևանքով։

«Նախնական գնահատականներով՝ 15 մարդ զոհվել է, 8-ը ՝ անհետ կորել, տուժել է 7475 ընտանիք, 1219 տուն հեղեղվել է, և մոտ 13390 մարդ տարհանվել Է Արևմտյան դեպարտամենտում, Նիպայում, Հարավարևելյան, Հյուսիսարևմտյան և Կենտրոնական դեպարտամենտում»,-ասված է Հայիթիի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

Հունիսի 3-ի առավոտյան Արլեն արևադարձային փոթորկի պատճառով երկրում հորդառատ անձրևներ են տեղացել։ Տեղական իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում տուժած բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական