Միջազգային

Սինգապուրում հանդիպել են աշխարհի հզորագույն երկրների հետախուզության պետերը

Սինգապուրում հանդիպել են աշխարհի հզորագույն երկրների հետախուզության պետերը

Աշխարհի մոտ երկու տասնյակ խոշորագույն հետախուզական ծառայությունների ղեկավարներ Շանգրի-Լա երկխոսության հարթակի շրջանակում գաղտնի հանդիպում են անցկացրել այս շաբաթա վերջին՝ Սինգապուրում։ Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։

ԱՄՆ-ն ներկայացնում էր ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը: Ներկա են եղել նաև Չինաստանի հետախուզության պետը, Հնդկաստանի արտաքին հետախուզական գործակալության վերլուծական թևի ղեկավար Սաման Գոելը: Ռուսաստանը ներկայացուցիչ չի ունեցել։ 

Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 40 երկրի 600 պատվիրակ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական