Թուրքիայի արդեն նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հաջողություն է մաղթել նոր կաբինետին, որում ընդգրկված չէ։ Թվիթերի իր էջում օաշտոնյան գրել է․
«Թող նախագահի նոր կաբինետն օգուտ բերի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ընկերներին, ում հետ հպարտ եմ եղել աշխատել նույն գրասենյակում, և հաջողություն մաղթել մեր նոր կաբինետին։
Մեր նախագահի գլխավորությամբ կանգ չառնեք, շարունակեք ճանապարհը»,- գրել է Չավուշօղլուն, որը Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2014 թվականից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է կառավարության ողջ կազմը։ ։
Cumhurbaşkanlığı yeni Kabinesi ülkemize ve milletimize hayırlı olsun.
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) June 3, 2023
Aynı kabinede birlikte çalışmaktan gurur duyduğum tüm arkadaşlarımıza teşekkür ediyor, yeni kabinemize başarılar diliyorum.
Türkiye Yüzyılı için Cumhurbaşkanımız @RTErdogan ’ın liderliğinde; DURMAK YOK,…