Միջազգային

Հնդկաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները, զոհերի թիվը գերազանցում է 100-ը

Հնդկաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները, զոհերի թիվը գերազանցում է 100-ը

Հնդկաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները, հայտնում է Hindustan Times-ը։ 

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Բալասոր քաղաքի մոտակայքում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ մահացել է 120 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 300-ը։ 

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության 60 մեքենա, մոտակա քաղաքներից բուժաշխատողներ, աղետների օգնության ազգային ուժերի հարյուրից ավելի անդամներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Միջադեպի պատճառները հետաքննում են տեղի իրավապահ մարմինները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական