Միջազգային

Սպիտակ տունը հայտնել է Բայդենի առողջական վիճակի մասին

Սպիտակ տունը հայտնել է Բայդենի առողջական վիճակի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն լավ է զգում, և այդ կապակցությամբ բժշկական զննության կարիք չի զգացվել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։

«Նախագահի ինքնազգացողությունը լավ է: Ձեզանից ոմանք նրան տեսել են երեկ Սպիտակ տան հարավային սիզամարգում, երբ նա ինքն է խոսել այս թեմայով»,- ասել է Ժան Պիեռը հերթական ճեպազրույցի ժամանակ։ 

Հինգշաբթի օրը Բայդենն ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների մրցանակաբաշխության ժամանակ սայթաքել և ընկել էր։ Միացյալ Նահանգների նախագահի՝ ինքնուրույն ոտքի կանգնելու առաջին փորձն անհաջող էր անցել, սակայն ժամանակին նրան մոտեցած աշխատակիցներն օգնել էին պետության ղեկավարին ոտքի կանգնել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական