Միջազգային

Էրդողանի երդմնակալությանը ներկա կլինեն առնվազն 20 պետության ղեկավար և 45 նախարար

Էրդողանի երդմնակալությանը ներկա կլինեն առնվազն 20 պետության ղեկավար և 45 նախարար

Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն առնվազն 20 պետության ղեկավար և 45 նախարար։ 

Սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի և այլոց մասնակցությունը։ 

Արարողությանը մասնակցելու համար Թուրքիա կժամանի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Ռուսաստանը արարողությանը կներկայացնի ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական