Միջազգային

Sotheby's-ը 100 միլիոն դոլարով գնում է Նյու Յորքի արվեստի թանգարանի շենքը

Sotheby's-ը 100 միլիոն դոլարով գնում է Նյու Յորքի արվեստի թանգարանի շենքը

Բրիտանական Sotheby's աճուրդի տունը 100 միլիոն դոլարով Նյու Յորքում շենք է գնել, որտեղ մինչև 2015 թվականը գտնվել է ամերիկյան արվեստի Ուիթնիի թանգարանը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ Մանհեթենի այս շենքը 2025 թվականին վերանորոգման ավարտից հետո կդառնա խոշոր աճուրդների և ցուցահանդեսների վայր։ Այն կառուցվել է 1960-ականներին՝ ճարտարապետ Մարսել Բրոյերի կողմից։ Sotheby's-ում վերակառուցման ընթացքում ակնկալում են պահպանել շենքի ճարտարապետական ​​տեսքը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական