Միջազգային

Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել

Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել

«Tesla»-ի և «SpaceX»-ի հիմնադիր, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը չորեքշաբթի կրկին գլխավորել է «Bloomberg»-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Մասկի կարողությունը գնահատվում է 192,3 մլրդ դոլար։

Նա շրջանցել է Louis Vuitton Moet Hennessy կոնցեռնի նախագահ Բեռնարդ Առնոյին, ում կարողությունը գնահատվում է 186,6 մլրդ դոլար։ Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականը, ըստ գործակալության, զբաղեցնում է. Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը կազմում է մոտ 144 միլիարդ դոլար։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական