Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելք է դրել երկրից քաղաքացիական և ծառայողական հրազենի որոշակի տրամաչափի պարկուճների արտահանման վրա։ Ինչպես ասվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած հրամանագրում, դա արվել է արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցառումների և պետության շահերի պաշտպանությանն ուղղված նախագահի հրամանագիրը կյանքի կոչելու համար։ Փաստաթղթում այլ մանրամասներ չեն նշվում։