Միջազգային

«ԵԱՏՄ-ի և Թյուրքական պետությունների կազմակերպության միջև մերձեցման առաջարկներ կան». Օվերչուկ

«ԵԱՏՄ-ի և Թյուրքական պետությունների կազմակերպության միջև մերձեցման առաջարկներ կան». Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Իրանն ու Թուրքիան ևս շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ կապերի ամրապնդմամբ:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ առաջարկներ են ստացվում ԵԱՏՄ և թյուրքական պետությունների կազմակերպության մերձեցման վերաբերյալ․ «ԵԱՏՄ-ն կարող է ձգողականության կենտրոն դառնալ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար... Մենք միության հանդեպ մեծ հետաքրքրություն ենք տեսնում այնպիսի երկրների գիտափորձագիտական և գործարար համայնքների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Իրանը: Առաջարկներ կան ԵԱՏՄ-ի և թյուրքական պետությունների կազմակերպության մերձեցման վերաբերյալ»,- ասել է Օվերչուկը՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում։

Նա նշել է, որ Իրանն ու Թուրքիան ևս շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ կապերի ամրապնդմամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական