Միջազգային

Ճապոնիան ավելի քան 60 տարով թույլ է տվել ատոմակայաններ շահագործել

Ճապոնիան ավելի քան 60 տարով թույլ է տվել ատոմակայաններ շահագործել

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը չորեքշաբթի հավանություն է տվել օրինագծերին, որոնք վերացնում են տեղական ատոմակայանների շահագործման 60-ամյա սահմանափակումները: Այս մասին հայտնում է «Kyodo» գործակալությունը։

2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո Ճապոնիայում միջուկային ռեակտորների առավելագույն ժամկետը սահմանափակվեց 60 տարի՝ գործարկման օրվանից 40 տարի և ևս 20 տարի, եթե դրանք հաջողությամբ անցնեն անվտանգության թեստը: Այժմ անվտանգության ախտորոշումը կիրականացվի ռեակտորը շահագործման հանձնելուց 30 տարի անց, իսկ հետո 10 տարին մեկ կիրականացվի համապատասխան ստուգում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական