Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունը և նախարարների նոր կաբինետի հայտարարությունը կարող են տեղի ունենալ հունիսի 3-ին։ Այս մասին չորեքշաբթի «ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել է Անկարայի աղբյուրը։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը երեքշաբթի ասաց, որ խորհրդարանում երդում տալուց գրեթե անմիջապես հետո Էրդողանը կարող է հայտարարել նախարարների նոր կաբինետի մասին։