Միջազգային

ԱԹՍ–ներ Մոսվկայում․ վնասվել է երկու բնակելի շենք

ԱԹՍ–ներ Մոսվկայում․ վնասվել է երկու բնակելի շենք

Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի տների, տուժածներ չկան․ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Անօդաչու սարքերից մեկը հարվածել է Պրոֆսյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Ավերվել են տան ճակատն ու ապակեպատ հատվածը։ Երկրորդ ԱԹՍ–ն հայտնվել է Տինաոյի (Նոր Մոսկվա) Ատլասովի փողոցում գտնվող 24-հարկանի բնակելի շենքում։

Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հայտարարել է, թե այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մի քանի շենքեր աննշան վնասվել են։ 

«Քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները դեպքի վայրում են, պարզում են տեղի ունեցածի հանգամանքները»,– ասել է նա:

Մոսկվայի քաղաքապետը նաև խնդրել է վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չստուգված տեղեկատվություն չտարածել:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական