Միջազգային

«Ադրբեջանը դեռ հեռու է ԵԱՏՄ անդամակցությունից». ԱՊՀ գլխավոր քարտուղար

«Ադրբեջանը դեռ հեռու է ԵԱՏՄ անդամակցությունից». ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԵԱՏՄ համաժողովին մասնակցելուն ու նրա հնարավոր անդամակցությանը կառույցին։ 

Լեբեդևը, մասնավորապես, հայտարարել է. «ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն հիմա շատ սերտ համագործակցում են։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է Ադրբեջանի նախագահը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստ են ակտիվացնել հարաբերությունները ԵԱՏՄ երկրների հետ։

Իհարկե, Ադրբեջանը դեռ հեռու է կառույցին միանալուց, բայց, այնուամենայնիվ, կարևոր է հենց այն փաստը, որ ԱՊՀ երկրները, գիտակցելով իրավիճակի բարդությունը, այժմ ձեռնարկում են ամեն տեսակի քայլեր՝ փոխադարձ առևտուրն ակտիվացնելու համար»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական