Միջազգային

Բայդենն ու Էրդողանը խոսել են F-16-երի ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին

Բայդենն ու Էրդողանը խոսել են F-16-երի ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին

Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանը երկուշաբթի կայացած հեռախոսազրույցում կրկնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու՝ Անկարայի ցանկությունը, մինչդեռ Բայդենը նրան ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Անկարան դադարի դեմ լինել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բայդենը զանգահարել է Էրդողանին՝ շնորհավորելու նրան նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական