Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Ադրբեջանը գրեթե կրկնապատկել է երկրի անվտանգության և պաշտպանության ոլորտի ծրագրերի բյուջեն։
Ադրբեջանի 2023թ․ պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագծի համաձայն՝ նախատեսվում է ծախսերն ավելացնել մինչև 3 մլրդ մանաթով կամ մոտ 1.8 մլրդ դոլարով: Ավելացումից հետո հատուկ ռազմական ծրագրերի ու անվտանգության ոլորտի միջոցառումների բյուջեն կկազմի մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար։