Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և Քիշնև սպասվող հանդիպմանը։
Միշելը, մասնավորապես, գրել է. «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայության միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության մասին այժմ կենսական է։
Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և կենտրոնանալ երկխոսության վրա։ 30-ամյա հակամարտությունից հետո վերքերը պետք է ապաքինվեն։ Խիզախ որոշումներ են անհրաժեշտ»։
Dialogue between Baku and Armenians living in former NKAO on their rights & security is now crucial.
— Charles Michel (@CharlesMichel) May 30, 2023
Important to refrain from maximalist positions and aim for dialogue. After more than 30 years of conflict, wounds take time to heal. Courageous decisions are needed.@EPCMoldova