Միջազգային

Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին

Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
  • Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հաստատել է այսօր առավոտյան աթս-երի հարձակումը Մոսկվայի շենքերի վրա։ Արդյունքում, ըստ նրա, մի քանի շենք թեթև վնասվել են։
  • Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել։
  • Ականատեսների վկայությամբ՝ դեպքի պահին պայթյունի ձայն է լսվել։
  • Ըստ Սոբյանինի՝ մայրաքաղաքում տուժածներ չկան, միջադեպի վայրում աշխատում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները։
  • Տարհանվել են երկու շենքի մի քանի մուտքի բնակիչները, որոնց հարվածել են դրոնները։
  • Մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել մայրաքաղաքին մոտենալիս․ հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Իրավիճակը հիմա 

  • Մոսկվայում արգելափակվել է Լենինյան պողոտա - Ուդալցովա փողոց - Միխայիլ Պևցով փողոց հատվածը։ 
    «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական