Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և Քիշնևում սպասվող հանդիպմանը։
Միշելը, մասնավորապես, գրել է. «Սպասում ենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը Քիշնևում։
Այն կարևոր է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանների զատման ուղղությամբ առաջընթացի, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու առումով»:
Looking forward to continuing discussions on ARM AZ normalisation with @presidentaz and PM @NikolPashinyan in Chisinău.
— Charles Michel (@CharlesMichel) May 30, 2023
Essential to reconfirm respect for each other’s sovereignty & territorial integrity, & to advance on border delimitation, also to reduce risks in border areas.