«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների բոլոր ղեկավարները արևմտյան պատժամիջոցների ֆոնին հանդես են գալիս փոխադարձ առևտրի սահմանափակումների վերացման կամ նվազագույնի հասցնելու օգտին», - հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ԱՊՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԱՏՄ առաջնորդների այդ դիրքորոշումը շատ կարևոր է «պատժամիջոցային անհիմն ճնշման, արևմտյան երկրների ագրեսիվ քաղաքականության համատեքստում, որոնք ոչ միայն սահմանափակում են առևտուրն ու նվազեցնում առևտրի ծավալը Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների հետ, այլև ստիպում են ԱՊՀ անդամ երկրներին՝ դա անել»։