Միջազգային

Լեհաստանում «ռուսական ազդեցության» հարցերով հանձնաժողով կստեղծվի

Լեհաստանում «ռուսական ազդեցության» հարցերով հանձնաժողով կստեղծվի

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան «ռուսական ազդեցության» հարցերով պետական հանձնաժողով ստեղծելու մասին օրենք է ստորագրել։

Ստեղծվելիք հատուկ հանձնաժողովը կոչված է բացահայտել վերջին 20 տարում ռուսական ազդեցությունը Լեհաստանի անվտանգության վրա:

Դուդան պնդում է, որ ՌԴ իշխանությունները երկար տարիներ տարբեր միջոցներով փորձել են ազդել այլ երկրների քաղաքականության վրա: Նա հայտարարել է, որ նման հանձնաժողով պետք է գոյություն ունենա նաև ԵՄ-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական