Միջազգային

«Ղազախստանը միութենական պետությանն անդամակցելու կարիք չունի». Տոկաև

«Ղազախստանը միութենական պետությանն անդամակցելու կարիք չունի». Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը, ասել է, որ հանրապետությունը կարիք չունի միանալ միութենական պետությանը, քանի որ արդեն ԵՏՄ-ի պես կառույց կա․ «Լուկաշենկոն առաջարկել է Ղազախստանին՝ միանալ միութենական պետությանը: Ես գնահատեցի նրա կատակը: Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն ասոցիացիաներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը»,- երկուշաբթի օրը երկրի հյուսիս կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է Տոկաևը: 

«Ինչ վերաբերում է միջուկային զենքին, մենք դրա կարիքը չունենք, քանի որ միացել ենք միջուկային զենքի չտարածման և միջուկային փորձարկումների արգելման պայմանագրերին: Մենք հավատարիմ ենք մնում միջազգային այս փաստաթղթերով ստանձնած մեր պարտավորություններին», - բացատրել է Տոկաևը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական