ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեվին Մաքքարթին հեռախոսազրույցի ընթացքում վերջնական համաձայնության են եկել՝ խորհուրդ տալով ներկայացուցիչների պալատին և սենատին՝ հաստատել երկկուսակցական համաձայնությունն ու բարձրացնել պետական պարտքի առաստաղը։ Այս մասին Բայդենն ասել է կիրակի օրը՝ լրագրողների հետ զրույցում։