Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները պետք է ընթանան բացառապես տնտեսական ուղղությամբ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
«Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության»,- ասել է Ժելդիբայը։