Միջազգային

Բրիտանական խորհրդարանը ճանաչել է ուկրաինացիների ցեղասպանությունը

Բրիտանական խորհրդարանը ճանաչել է ուկրաինացիների ցեղասպանությունը

Բրիտանական խորհրդարանը 1932-33թթ․ սովը Ուկրաինայում (Հոլոդոմոր) ճանաչեց որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Համայնքների պալատի պատգամավորները հինգշաբթի օրը՝ մայիսի 25-ին, միաձայն պաշտպանել են բանաձևը։ 

«Խորհրդային Միությունը միլիոնավոր ուկրաինացիների բնաջնջեց հարկադիր սովի և տեղահանության քաղաքականությամբ: Սա հիշեցնում է Ուկրաինայի այսօրվա իրադարձությունները: Ինչպես Ստալինը 1930-ականներին, այսօր էլ՝ Պուտինը, ձգտում են ոչնչացնել ուկրաինացի ժողովրդին և ուկրաինական ինքնությունը», - հայտարարել է պահպանողականների ներկայացուցիչ և քվեարկության նախաձեռնող Փոլին Լեթեմը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական