Միջազգային

Հրաձգություն՝ Թբիլիսիում․ 7 անգամ կրակել են ֆուտբոլիստի վրա

Հրաձգություն՝ Թբիլիսիում․ 7 անգամ կրակել են ֆուտբոլիստի վրա

Թբիլիսիի կենտրոնում գտնվող սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ 

Մոսաշվիլի փողոցում գտնվող Strada հաստատությունում անհայտ անձը յոթ անգամ կրակել է տղամարդու վրա։ Լրատվամիջոցները պնդում են, որ վիրավորը ֆուտբոլիստ Գուգա Պիրցխալավան է, սակայն նրան շփոթել են այլ անձի հետ։

Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը բավարար է։ Դեպքի վայրում են ոստիկանները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական