Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այն հատկապես կարևոր է Բրյուսելում ու Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին։
Թեմաները ամենատարբեր են՝ սահմանագծում-սահմանազատումից մինչև գերիների վերադարձ, զորքերի հայելային ետքաշում և խաղաղության բանակցությունների այլ կետեր։