Միջազգային

Մահացել է երգչուհի Թինա Թյորները

Մահացել է երգչուհի Թինա Թյորները

83 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի և երգերի հեղինակ Թինա Թյորները։

Արտիստի ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է. «Թինա Թերները՝ «Ռոքնռոլի թագուհին», մահացել է այսօր՝ 83 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախտի իր տանը։ Աշխարհը կորցնում է երաժշտական ​​լեգենդին»:

Թյորներն ստացել է տասնմեկ «Գրեմմի», այդ թվում՝ ութ մրցութային և երեք «Գրեմմիի փառքի սրահի» մրցանակներ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական