«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները համաձայնեցվում են», - ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվա կատարած պետական այցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ այս տարի Պուտինին, իրեն հարմար ժամանակ, հրավիրել է Չինաստան: Նա նաև մանրամասնել էր, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումն այս տարի կանցկացվի Չինաստանում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ղեկավարը մասնակցել է նախորդ երկու ֆորումներին։