Միջազգային

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ստեղծման հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ստեղծման հնարավորությունը

Ռուսաստանից և Չինաստանից էներգետիկ կախվածության նվազեցման նպատակով Միացյալ Նահանգները դիտարկում է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հնարավորությունը մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում․ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի աջակցության համակարգող Մարիա Լոնգին։ 

«Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների իրագործելիությունը, որոնք կարող են նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ՉԺՀ-ից (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) էներգետիկ անկախությանը»,- ասել է Լոնգին՝ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական