Միջազգային

Հանձնաժողովը Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր կպատրաստի

Հանձնաժողովը Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր կպատրաստի

Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ պատրաստող հանձնաժողովը նիստ կգումարի առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուն ասել է, որ մինչ այժմ Թուրքիայից հայրենիք է վերադարձել ավելի քան 550 հազար սիրիացի։ «Աշխատանքներ են տարվում արագ տեմպերով նոր խմբեր ուղարկելու ուղղությամբ: Նպատակը ռեժիմի կողմից վերահսկվող շրջաններից Թուրքիա ժամանած փախստականներին նույն շրջաններ վերադարձնելն է։ Դրա համար մենք կվարենք անհրաժեշտ բանակցությունները»,- ասել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական