Միջազգային

Բաքվում հանդիպել են Բոնոն և Բայրամովը

Բաքվում հանդիպել են Բոնոն և Բայրամովը

Մայիսի 24-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոյի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների կառուցման» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ներկա վիճակը, այդ շրջանակներում վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները։ 

Լուի Բոնոն վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին։ Նա ընդգծել է տարածաշրջանի զարգացման համար խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական