«Լուդինգ գրուպ» ալկոհոլային ընկերությունը, ինչպես միշտ, Երևանի կոնյակի գործարանից շարունակում է «Արարատ» կոնյակի մատակարարումը Ռուսաստան», - «Կոմերսանտ»-ին հայտնել է ընկերությունը։
Նրանք հավելել են, որ ապրանքանիշի և գործարանի սեփականատեր «Pernod Ricard»-ի հետ բաշխման պայմանագիրն ուժի մեջ է, և «Լուդինգը» «Արարատ» ապրանքանիշի վերաբերյալ համագործակցության դադարեցման մասին որևէ ծանուցում չի ստացել։