«Politico» թերթի հաղորդմամբ՝ Չինաստանի փոխարտգործնախարար Սի Ֆենը մայիսի 23-ին կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնն ստանձնելու համար:
Ավելի վաղ «The Wall Street Journal»-ը հայտնել էր այդ պաշտոնում Սի Ֆենի հնարավոր նշանակման մասին։ Ըստ թերթի՝ դեսպանի պաշտոնում դիվանագետի նշանակումը, ով ԱՄՆ-ի հետ հաջող շփումների մեծ փորձ ունի, խոսում է Պեկինի Վաշինգտոնի հետ փոխգործակցության հակվածության մասին, այլ ոչ՝ նրա հետ հակամարտելու:
ԱՄՆ-ում Չինաստանի նախկին դեսպան Ցին Գանը 2022թ․ դեկտեմբերի 30-ին նշանակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարար։