Միջազգային

«Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը». Ալիև

«Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը հիմնված է Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքների վրա»։ Համաձայն հայտարարության՝ Բաքվի կողմից Երևանին ավելի վաղ ներկայացված խաղաղության պայմանագրի հինգ հիմնական սկզբունքները ներառում են.

▪️ երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում

▪️ ցանկացած տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում

▪️ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում

▪️ սահմանների սահմանազատում

▪️ բաց հաղորդակցություններ

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական