Միջազգային

«Ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը արդեն սկսվել է». Բորել

«Ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը արդեն սկսվել է». Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ շուտով կսկսվի F-16 կործանիչների մատակարարումն Ուկրաինա։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե որևէ նորություն կա՞ F-16 կործանիչների կոալիցիայի և Ուկրաինային դրանց տրամադրման հարցով, Բորելը պատասխանել է. «Դա լավ նախաձեռնություն է, որ արվեց G7-ի կողմից։ Վերջապես նրանք որոշեցին հող նախապատրաստել Ուկրաինային անհրաժեշտ կործանիչներով ապահովելու համար։ Այնպես որ, կարծում եմ, օդաչուների վերապատրաստումն արդեն սկսվել է․ սա առաջին բանն է, որ պետք է անել, և հուսով եմ, որ շուտով կկարողանանք Ուկրաինային տրամադրել նման զինատեսակներ», - նշել է Բորելը։ 

ԱՄՆ օդային ուժերի հրամանատար Ֆրենկ Քենդալն էլ հայտնել է, որ F-16 կործանիչների մատակարարումն Ուկրաինա կսկսվի մի քանի ամսից։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական