ԱՄՆ-ն և Պապուա Նոր Գվինեան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության նոր երկկողմ համաձայնագիր։ Այս քայլը հակասություններ է առաջացրել խաղաղօվկիանոսյան կղզիների երկրներում, հատկապես, որ տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Չինաստանը մրցակցում են տարածաշրջանում ազդեցության համար:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինէենը և Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն երկուշաբթի օրը պայմանագիրն ու ծովային անվտանգության համաձայնագիրն ստորագրել են Բլինքենի՝ մայրաքաղաք Պորտ Մորսբի կատարած այցի ժամանակ։
Պայմանագրերի նախնական տեքստը չի հրապարակվել կողմերից ոչ մեկի կողմից, բայց ակնկալվում է, որ պաշտպանական նոր համագործակցությունը կընդլայնի ԱՄՆ մուտքը դեպի ռազմական և այլ օբյեկտներ Գվինեայում՝ ամրապնդելով Վաշինգտոնի անվտանգային դիրքերը Հարավային ծովում: