Միջազգային

ՌԴ կենտրոնական բանկի նախագահը կմեկնի Թեհրան

ՌԴ կենտրոնական բանկի նախագահը կմեկնի Թեհրան

Իրանի կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Մոհսեն Քարիմին հայտնել է, որ Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան երեքշաբթի կայցելի Թեհրան։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։

Թեհրանում երկու պետությունների կենտրոնական բանկերի ղեկավարների միջև նախատեսվում են բանակցություններ արժութային և բանկային ոլորտներում համաձայնագրերի ստորագրման շուրջ։ Նաբիուլինայի առաջիկա այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական