Միջազգային

Թուրքիայի նախագահի ադրբեջանցի թեկնածուն կաջակցի Էրդողանին

Թուրքիայի նախագահի ադրբեջանցի թեկնածուն կաջակցի Էրդողանին

Աջակողմյան դաշինքից Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանն այսօր կհայտարարի մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանին աջակցելու մասին։ Այս մասին գրում է Hürriyet թերթը։ 

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի տվյալներով թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50%-ավելին, և նշանակվել է երկրորդ փուլ։ Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Էրդողանը նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 49,4, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,96%-ը։ Երրորդ տեղում է ծագումով ադրբեջանցի, երկար տարիներ Ադրբեջանում պաշտոնավարած Սինան Օղանը` 5.28%-ով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական